ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Գոդոյին սպասելիս

Գոդոյին  սպասելիս
05.05.2017 | 10:19

Եթե այնպես ստացվի, որ ՀՀԿ սինոդը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոշի, որ Շարմազանովն է դառնում ԱԺ նախագահ, ապա պետք է արձանագրել, որ, բացի քաղաքական կոնյունկտուրայից, ինչ-որ առումով լուծվում է նաև սերնդափոխության հարցը, և ընդհանուր թիմային տյունինգը, որ սկիզբ էր առել ՀՀԿ համամասնական ցուցակով, իր միասնական շարունակությունն է գտնում խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում: Ճիշտ է, փոքր-ինչ դժվար է քառասունն անց ՀՀԿ այդ սերունդը երիտասարդ համարել, այնուհանդերձ, թարմացման միտումն ինքնին ակնառու է լինելու, եթե կարողանան ճիշտ «դասավորել» նաև ԱԺ փոխնախագահների ինստիտուտը` դարձնելով ԱԺ-ն առավել մոբիլ:


Բոլոր դեպքերում, Շարմազանովն ունի խորհրդարանական աշխատանքի բավականին մեծ փորձ. «աճել» է այս տարիների ընթացքում նաև խորհրդարանական դիվանագիտության «գետնին» վրա, տիրապետում է ԱԺ դահլիճին, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ, կոլորիտային է, անմիջական, մարդկային հարաբերություններում` հեշտ: Աշխատել և ճանապարհ է դրել ԱԺ չորս նախագահների. տնտեսական բիզնես-հետաքրքրություններ չունի, ինչն էլ նրա դեպքում առավելություն կարող է համարվել` սրսուռ քաղաքական գործիչ-ԱԺ նախագահ դառնալու մասով:


Նրա հիմնական առավելությունը «միաբևեռ» խաղացող լինելն է, ինչն անչափ կարևոր է նույն` 2018-ի անցումային շրջանի համար, երբ «վիճարկվելու» է` ով է ի վերջո դառնալու հայոց մեջ վարչապետը, ինչ թիմային բալանս է ձևավորվելու այդ օրերին: Չմոռանանք, Շարմազանովը շատ հաճախ խաղի մեջ է մտել, երբ անհրաժեշտ է եղել ՀՀԿ-ական «վտակ-գետակներին» ինչ-որ բան հասկացնել, ինչն էլ կատարել է «պատվով»` դառնալով գետակների «աչքի փուշը», այնուհանդերձ, այն հանգամանքը, որ նրան երկու անգամ անընդմեջ վստահվում է մեգա-մայրաքաղաքի ՀՀԿ-ական թեկնածուի շտաբի պետի պաշտոնը, կարելի է ասել, որ «հարմարավետ» Շարմազանովը «փափուկ բարձիկներով խաղերի» արվեստին նույնպես տիրապետում է, և երբեմն, որպես բուֆեր, իր միջով կարող է անցկացնել այն ամենը, ինչն ուղղված է յուր «վոտչինա» ՀՀԿ-ին:


Որոնք են Շարմազանովի թույլ կողմերը. նրան միանշանակ չեն ընկալում շատերը: Զգայական է բավականաչափ: Ինչը, մի կողմից, կարող է և հմայք հաղորդել նրան, մյուս կողմից` «հարված պահելու» խնդիր առաջացնել: Եթե այնպես ստացվի, որ նա լինի խորհրդարանական հանրապետության առաջին ԱԺ խոսնակը, ապա պետք է լուրջ տրանսֆորմացիոն գործընթացով իրենից նոր «Շարմազանով» կերտի, առաջնահերթությունների այլ սանդղակ մշակի, որպես իր կերպարի «նոու-հաու»:
Ի դեպ, շատերն այն կարծիքին են, որ Շարմազանովի ամենամեծ թերությունը նրա ազգանվան «ով» հանգամանքն է, ինչպես նաև` արմատներով հույն լինելու պարագան:
Աբսուրդ: Նախ` որպես «կարկառուն» ՀՀԿ-ական, որը դուրս է թռել Անդրանիկ Մարգարյանի շինելից, Շարմազանովը, որպես տեսակ-էթնոս, բացարձակապես ներձուլված է թե՛ ՀՀԿ, թե՛ հայոց, թե՛ Նժդեհ տեսակին և սիրում է կրկնել` «կիսով չափ հայ, կիսով չափ հույն եմ», և այսպես ասած` «ազգամիջյան» այս դիսկուսը ուղղակի ժամանակավրեպ է և, մեր կարծիքով, այն կարելի է ավելի շատ առավելություն համարել, քան «այիբ»:


Այնուհանդերձ, կարծում ենք նաև, որ ազգային-պահպանողական ՀՀԿ-ում կգտնվեն «գետակներ», որ կփորձեն խաղարկել նաև այս հանգամանքը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ